Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումը դրական և կառուցողական մթնոլորտում է ընթացել։ Այս մասին փոխանցում է ТАСС-ը։
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել առանց նախապայմանների շփումները։
«Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները դրական և կառուցողական մթնոլորտում անցած այս առաջին բանակցությունների ընթացքում նախնական կարծիքներ են փոխանակել կարգավորման գործընթացի վերաբերյալ, որն իրականացվելու է երկխոսության միջոցով: Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումներն առանց նախապայմանների՝ լիարժեք կարգավորման նպատակով»,- նշվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հայաստանն ու Թուրքիան կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ են նշանակել 2021 թվականի դեկտեմբերին։ Անկարայի հատուկ ներկայացուցիչ է դարձել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, Երևանը ներկայացնում է Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: