Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստը։
Գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 25 հարց: Լրացում է կատարվել Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հուլիսի 11-ի 010-Լ որոշման մեջ, որով ստեղծվում է Հայաստան-Չեռնոգորիա բարեկամական խումբ:
Խորհրդարանում նիստերի ընթացքում միանգամից չորս ընտրություն է լինելու՝ Մարդու իրավունքների պաշտպանի, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի եւ ՀՌՀ երկու անդամների: Նկատենք, որ իշխանություններին անհանգստացնում է հատկապես Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը, որի թեկնածուն Քրիստինե Գրիգորյանն է: