Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունը 2 նոր պատգամավոր ունի: Այս մասին ԱԺ քառօրյայի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը:
ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցրածների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին արձանագրությունը:
Դրանք տրամադրվել են կուսակցության ընտրացուցակի հաջորդ թեկնածուներին՝ Լիլիթ Կիրակոսյանին և Էդգար Հակոբյանին:
Հիշեցնենք, որ խմբակցության պատգամավորներ Սեդրակ Թևոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը վայր էին դրել իրենց մանդատները, քանի որ առաջինը նշանակվել էր Արարատի մարզպետ, իսկ երկրորդը՝ Արագածոտնի: