Երբ այս իշխանությունները Ղարաբաղյան հակամարտության պատասխանատվությունը ստանձնեցին, հայտարարում էին, որ Ալիևը կառուցողական է, կիրթ է, որ նրանից Փաշինյանը բանակցությունների մանրամասներ է ճշտել: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
Նա ասաց, որ այդ ամենին հետևեց պատերազմ, Արցախի 75 տոկոսի կորուստ և բազմաթիվ զոհեր: Այժմ նույն վիճակն է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մեջ:
Պատգամավորըն այս ամենի մեջ տեսնում է ճշմարտությունը քողարկելու միտում: Հայ հանրությունը պետք է իմանա, թե որտեղ է բանագնացների ինստիտուտ ներդնելու որոշում կայացվել, ինչ է քննարկել Ռուբինյանը Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ և այլն: