Ֆրանսիացի պատգամավորները դիմել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ կոչ անելով համապատասխան քայլեր ձեռնարկել`ի պատասխան Ֆրանսիայի Հանրապետության նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի հասցեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած սպառնալիքներին:
Ֆրանսիայի Սենատի հանրապետական խմբակցության ղեկավար Բրունո Ռետայոն Twitter-ի իր էջում հայտնել է, որ պատգամավորները դիմել են Մակրոնին՝ պահանջելով Բաքվից անհապաղ ներողություն խնդրել և հետ կանչել դեսպանին։ «Վալերի Պեկրեսի հասցեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպառնալիքներից հետո մենք Էմանուել Մակրոնին կոչ ենք անում անհապաղ ներողություն խնդրել Ադրբեջանից և քննարկել մեր դեսպանին հետ կանչելու հարցը»,- գրել է նա։
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը 2021 թվականի դեկտեմբերի 21-23-ը այցելել է Հայաստան և Արցախ։ Այցի ընթացքում նրան ուղեկցում էին Ֆրանսիայի նախկին արտգործնախարար, նախկին եվրահանձնակատար Միշել Բարնիեն, ինչպես նաև Ֆրանսիայի Սենատի Հանրապետական խմբակցության ղեկավար Բրունո Ռետայոն։