Շուշին ու Հադրութը պետք է վերադարձվեն, և մենք տեսնում ենք այդպիսի հնարավորություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ այդպիսի հնարավորություն ինքը տեսնում է՝ միևնույն ժամանակ համաձայնելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն խոսքերին, որ այդ տարածքները վերադարձնելը շատ դժվար է լինելու։ Խնդիրն Ազգային իշխանության ստեղծումն է։
Սաղաթելյանն ասաց, որ այն մարդիկ, ովքեր կհրաժարվեն Շուշին ու Հադրութը ադրբեջանական վերահսկողության տակ տեսնելու մտքին և կասեն՝ դա նրանցն է, կհամարվեն դավաճան։
Սաղաթելյանը նաև ընդգծեց, որ իրենք պատմական հողերի հանդեպ պահանջներից երբևէ չեն հրաժարվի։