ՆԱՏՕ-ում Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են կրկին բռնության հանգեցնել։
Այս մասին Բաքվի Trend գործակալությանը հայտնել են ՆԱՏՕ-ից։
«Հայաստանն ու Ադրբեջանը ՆԱՏՕ-ի արժեքավոր գործընկերներն են։ Կողմերին կոչ ենք անում զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են կրկին բռնության հանգեցնել։ Չլուծված հարցերը պետք է կարգավորվեն դիվանագիտական ճանապարհով։ Ողջունում ենք երկխոսությունը, ինչպես Մինսկի խմբի շրջանակներում, այնպես էլ այդ շրջանակից դուրս։ Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման քայլեր տեսնելու հույսեր ունենք»,- ասել են ՆԱՏՕ-ից։