Մեծ միֆ է, թե Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորում է առանց նախապայմանների։ Armenia Today-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
«Թուրքիայի արտաքին գործերի նախարարի և այլ պաշտոնյանների կողմից բազմիցս հնչեցվել են այդ նախապայմանները։ Պահպանվել են նախորդիվ առկա նախապայմաննները, որոնցից մի մասը, ցավոք սրտի, կապիտուլյանտի կողմից ղեկավարվող խուտան արդեն իսկ իրականացրել է։ Ավելացել են նաև մի շարք այլ, այդ թվում՝ այսպես կոչված միջանցքային տրամաբանության նախապայմաններ։ Այնպես որ, խոսել նախապայմանենրի բացակայության մասին, նշանակում է՝ խաղալ Թուրքիայի խաղի կանոններով»,- նշեց նա։
Ընդդիմադիր խմբակցության պատգամավորի դիտարկմամբ՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումից առաջ Թուրքիայի ղեկավարության կողմից տարբեր հայտարարություններ են եղել, որոնց հայկական կողմը չի արձագանել։
«Թուրքիայի փոխնախագահը հայտարարել է, որ իրենք ակտիվ ներգրավված են եղել 44 օրյա պատերազմում։ Այդ հայտարություններին պետք է հասցեական պատասխան լիներ, որը չեղավ։ Իշխանություններն ավելի շատ իրենց կոնֆորտ են զգում արձագանքել մեզ, երբ իրենց կապիտուլյանտ ենք անվանում, քան թշնամի երկրներին»,- շեշտեց մեր զրուցակիցը։