ԱԺ երրորդ նստաշրջանի այսօրվա՝ հունվարի 19-ի նիստում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ելույթը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի մասին էր։ Նա ելույթի ժամանակ միացրեց Քերոբյանի ճեպազրույցներից մեկը, որտեղ նա ասում է․ «Ինչ վերաբերում է հաջորդ տարվան, ապա ինձ չեմ ների, եթե երկնիշ տնտեսական աճ չստացվի»: Ապա լրագրողի հարցին, թե ի՞նչ է անելու, եթե երկնիշ տնտեսական աճ չապահովվի, Քերոբյանը պատասխանում է. «Հրաժարական եմ տալու»:
Պատգամավորը հարցրեց, թե պատրաստվո՞ւմ է արդյոք նախարարը խոստման համաձայն հրաժարական տալ, ինչին Քերոբյանը պատասխանեց, որ ձայնագրությունը կոնտեքստից կտրված է, բացի դրանից՝ ինքը հրաժարականի մասին կատակ է արել։
Քերոբյանը նաև նշեց, որ Համաշխարհային բանկը, Ասիական զարգացման բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը նույնպես սխալներ են թույլ տվել ՀՆԱ-ի աճի վերաբերյալ իրենց կանխատեսումներում։ Դա կարող է ենթադրել, որ Մանուկյանի դժգոհությունները վերաբերելի են նաև այս կառույցներին։