Ազգային ժողովն այսօրվա նիստում փակ գաղտնի քվեարկությամբ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրեց Հովհաննես Խաչատրյանին: Ընտրությանը մասնակցել է 70 պատգամավոր:
Խաչատրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 65, դեմ՝ 5 պատգամավոր:
Հովհաննես Խաչատրյանը սովորել և ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը: Վեց տարի աշխատել է ՀՀ ԿԲ վիճակագրության վարչությունում: Նա անկուսակցական է, ԿԲ-ի խորհրդի անդամ է: