«15 տարի անցաւ։ Հրանդ Տինքին արդարութի՛ւն ենք պարտական»: Կիսվելով Հրանտ Դինքի լուսանկարով՝ գրել է թուրքական մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանը։
Երեկ՝ հունվարի 19-ին, լրացավ պոլսահայ նշանավոր լրագրող, Թուրքիայում հայերենով և թուրքերենով տպագրվող միակ շաբաթաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մահվան 15-րդ տարելիցը։
Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ին «Ակոսի» խմբագրատան առաջ՝ հետևից գլխին արձակված հրազենային երեք կրակոցից։ Նրան սպանել են ազգային հողի վրա։ Նույն տարվա հունիսին Հրանտ Դինքին հետմահու ՀՀ նախագահի մրցանակ է շնորհվել: