ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի երեկվա հայտարարությանը, ըստ որի՝ պաշտոնական Երևանը դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ փաթեթ է ներկայացրել Ադրբեջանին։
Անդրադառնալով առաջարկաների ընդհանուր բովանդակությանը՝ նա ասաց․ «Ընդհանուր առմամբ, առաջարկությունները վերաբերում են սահմանին իրավիճակի ստեղծմանը, որը, կարելի է ասել, դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթաց սկսելու բարենպաստ պայմաններ կստեղծի։ Առաջարկները վերաբերում են հայելային տարբերակով զորքերի հետքաշմանը, սահմանապահ զորքերի տեղակայմանը սահմանի երկայնքով՝ հաշվի առնելով ԽՍՀՄ տարիների քարտեզը կամ քարտեզները»։ Նա շեշտեց, որ խոսքը նաև այնպիսի քայլերի կատարման առաջարկի մասին է, որոնք պայմաններ կստեղծեն սահմանի դելիմիտացիա ու դեմարկացիա սկսելու համար։
Անդրադառնալով Armenia Today-ի դիտարկմանը, թե զորքերի հայելային հետքաշման մասին խոսելիս փորձագետները նշում են, որ Կապանը և հարակից համայնքերը չեզոք գոտում են հայտնվելու՝ նա ասաց, որ նման որևէ վտանգ չկա։
«Սահմանագծման և սահմանազատման գործընթացի դեպքում որևէ համայնք կամ ՀՀ տարածք չեզոք գոտում չի կարող հայտնվել»:
Մանրամասները՝ տեսանյութում։