Այսօր՝ հունվարի 21-ին, տեղի է ունեցել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։
Հոգաբարձուների խորհրդի անդամ, Պոլիտեխնիկի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանը հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնի համար առաջադրեց Տիգրան Ավինյանի թեկնածությունը, որից հետո տեղի ունեցան ելույթներ։
Ելույթներից հետո տեղի ունեցավ քվեարկություն և հոգաբարձուների խորհրդի նախագահ միաձայն ընտրվեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը։
2021 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել էր «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը։