Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը:
Նրա կարծիքով՝ մեր երկրում ՄԻՊ ինստիտուտը զարգացման տպավորիչ ուղի է անցել:
Գրիգորյանն ընդգծեց՝ շատերը կհամաձայնեն, որ պաշտպանի ինստիտուտը կայացած հաստատություն է, որն իրականացնում է մարդու իրավունքների պաշտպանության ժողովրդավարական հակակշռի առաքելություն:
Միևնույն ժամանակ Քրիստիննե Գրիգորյանը համամիտ չէ այն ձևակերպումներին, թե այդ ինստիտուտն ընդդիմադիր է:
«Որևէ դեպքում ՄԻՊ-ը չպետք է ընկալվի որպես պետությունից օտարացած և պետության դեմ պաքարի դուրս ելած մարմին»,- հայտարարեց նա:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Քրիստիննե Գրիգորյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։