Ազգային ժողովը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ է ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած Հակոբ Հակոբյանին և Արթուր Մանուկյանին:
Տեղեկացնենք, որ թենածուներին առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Արթուր Մանուկյանը մասնագիտությամբ ռեժիսոր է, երաժիշտ, թատրոնի և կինոյի արտիստ, երգարվեստի բնագավառում հեղինակել է ուսումնական ձեռնարկներ, եղել է ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավոր:
Իսկ Հակոբ Հակոբյանը մասնագիտությամբ բանասեր է, թարգմանիչ, բանաստեղծ, եղել է գրական աշխատող, խմբագիր, ինչպես նաև զբաղեցրել է մշակույթի նախարարի պաշտոնը:
Հավելենք, նաև, որ ՀՌԱՀ անդամները նաև երդվեցին։