Վաղը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա հերթական առցանց ասուլիսով:
«Սիրելի հայրենակիցներ,
Վաղը՝ հունվարի 24-ին, ժամը 20.00-ին՝ ֆեյսբուքյան իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին: Լրատվամիջոցները և հասարակական կազմակերպություններն այսօր մինչեւ ժամը 20.00-ն իրենց հարցերը կարող են ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին։
Հարցուպատասխանի տևողությունը՝ մոտ 2 ժամ»,-գրել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ նույն ձևաչափով նախորդ ասուլիսը տեղի էր ունեցել նախորդ տարվա դեկտեմբերի վերջին: