Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ: Այսպիսի հարց ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ուղղեց ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանին։
Հարցին ի պատասխան՝ վերջինս ասաց, որ ԵԽԽՎ-ի մոնիտորինգային հանձնաժողովը մոնիտորինգ է իրականացնում Հայաստանում ու անդամ պետություններում ու արձանագրել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։
«Այս արձանագրման հետ ես համաձայն եմ»,- նշեց ՄԻՊ-ի թեկնածու Գրիգորյանը։
Որպես արձագանք՝ ընդդիմադիր պատգամավորն առանձնացրեց Գորիսի համայնքապետի փաստը։ Նա ասաց, որ մինչ այժմ անհայտ է, թե ինչու է Առուշ Առուշանյանը գտնվում կալանքի տակ։ Նա Առուշանյանին քաղբանտարկյալ անվանեց, ասաց, որ Սյունիքի մյուս կալանավորված համայնքապետները նույնպես քաղաքական բանտարկյալներ են։