Պետք է ելնել նրանից, որ նախագահը հրաժարական է տվել, բայց բացատրությունը դուք պետք է ստանաք դեռ գործող նախագահ Արմեն Սարգսյանից։ Այս մասին ԱԺ-ում լրագրողնեի հետ զրույցում Armenia Today-ի հարցին ի պատասխան ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ իշխանությունների համար անսպասելի էր նրա հրաժարականը։
Քոչարյանն ասաց, որ սա Սարգսյանի երրորդ հրաժարականն էր, նա հրաժարական էր ներկայացրել ՀՀ վարչապետի, ապա դեսպանի պաշտոնից, այնպես որ, նրա որոշումների տրամաբանությանը հետևելը բարդ է։ Որպես պատճառ՝ Քոչարյանը նշեց թե՛ հնարավոր առողջական խնդիրները, թե՛ ընտանեկան իրավիճակը։