ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա այն հայտարարությանը, թե ՀՀ որևէ իշխանություն երբեք կասկածի տակ չի դրել առկա սահմանները և Թուրքիայի տարածքային ամբողջականությունը։
«Սա կարելի էր համարել որպես չիմացություն, անփութություն, բայց եթե սա կանխամտածված հայտարարություն է, ապա առնվազն Նիկոլ Փաշինյանը առերևույթ պետական հանցագործության հերթական դրսևորումն է թույլ տալիս»,- ասաց Մինասյանը։
Խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն անդրադարձել է նաև առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայտարարությանը․ «Երեկ ինձ մոտ տպավորություն էր, որ Փաշինյանը իրեն հազիվ է զսպում որ չհայտարարի՝ Արցախը Ադրբեջան է, և վերջ»։
Մանրամասները՝ տեսանյութում։