ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ԱԺ ճեպազրույցների ժամին պատասխանել է Armenia Today-ի թղթակցի հարցին՝ կապված զորքերի հայելային հետքաշման հետ։
Մասնավորապես, կարծիքներ կան, որ հայկական կողմը տարածքային կորուստներ է ունենալու, ու մի շարք գյուղեր արժանանալու են Որոտանի ու Շուռնուխի ճակատագրին։
«Հայելային հետքաշում տերմինն արդեն ինքնին խնդրահարույց է։ Պետք է ադրբեջանական զորքերի դուրս գալու և մինչև մայիսի 12-ը տեղակայվելու վերաբերյալ հստակ պահանջ դրվի։ Հակառակ դեպքում, եթե այդ պայմանական 3 կիլոմետրանոց հայելային հետքաշումը վերաբերում է նաև Հայաստանին, մենք կորցնելու ենք մեծ թվով բնակավայրեր, որոնք այդ փուլում գտնվելու են չեզոք գոտում, իսկ մեկ այլ փուլում՝ ադրբեջանական այս ագրեսիվ կեցվածքի պարագայում, կգտնվեն ուղիղ ադրբեջանական վերահսկուղության ներքո»,- ասաց Աբրահամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։