Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նաիրի Սարգսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից:
Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։
Տեղեկացնենք, որ Նաիրի Սարգսյանը ծնվել է Երևանում 1992թ օգոստոսի 9-ին։ 2012 թ. ավարտել է ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի բաժինը։
2016-2017 թթ. սովորել է «Basic IT center» տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնում։ 2012-2018 թթ. եղել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի օգնական, 2018 թ. հունիսի 1-ից նշանակվել է վարչապետի օգնական։ Անկուսակցական է։
Հավելենք, որ Նաիրի Սարգսյանը մասնակցություն է ունեցել 2018 թվականի հեղափոխությանը։