Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կօգտվի Թուրքիա այցելելու՝ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերից, երբ համաճարակաբանական իրավիճակը և ժամանակացույցը թույլ տան։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Էրդողանը ասել էր, որ հրավիրել է Ռուսաստանի առաջնորդին Թուրքիա և սպասում է Կրեմլի պատասխանին:
«Այո, այս թեման բազմիցս բարձրացվել է նախագահ Պուտինի և Էրդողանի վերջին մի քանի շփումների ընթացքում»,- ասել է Պեսկովը:
Նրա խոսքով, դադար է եղել միջկառավարական հանձնաժողովի և երկկողմ հարաբերությունների բարձրագույն մարմնի անցկացման գործում, որը ղեկավարում են երկու նախագահները։ Էրդողանն ասել է, որ պատրաստ է հյուրընկալել այս բոլոր միջոցառումները Թուրքիայում:
«Նախագահ Պուտինը երախտագիտությամբ ընդունեց այս հրավերը: Եվ նրանք պայմանավորվեցին, որ երբ համաճարակաբանական իրավիճակը և ժամանակացույցը թույլ տան, նա անպայման կօգտվի այս հրավերից»,- ասել է Պեսկովը: