Այս պահի դրությամբ ՔՊ-ում ՀՀ նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին որոշում դեռ չկա։ Այս մասին հունվարի 27-ին տված ասուլիսի ժամանակ Armenia Today-ի հարցին ի պատասխան ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
«Քննարկվում են տարբեր թեկնածուների հնարավորություններ, և քննարկումները կշարունակվեն մինչև որոշումը կայացվի, բնականաբար՝ սահմանված ժամկետներում»,- ասաց Աղաջանյանը։
Հիշեցնենք, որ երեկ լուրեր էին շրջանառվում, որ ԿԳՄՍ նախկին նախարար և ներկայումս վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կառաջադրվի նախագահի պաշտոնում, իսկ Նաիրի Սարգսյանը նախագահի աշխատակամի ղեկավար կնշանակվի։ Հիշեցնենք, որ նախագահի հրաժարականի լուրը հայտնի դարձավ օրերս։