90-ականների վերջերից գրեթե որևէ տարի չի եղել, որ հայ-թուրքական երկխոսության ուղղությամբ որևէ նամակ, կոնտակտ, բանակցություն չլինի։ Այս մասին Եռաբլուրում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ խնդրելով չհավատալ ընդդիմության հեքիաթներին։
Նրա խոսքով՝ ինքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կատարվող իրադարձությունների մասին ԱԺ-ում մանրամասն ներկայացել ,է և ի տարբերություն նախկինների՝ ոչ մի բան չի թաքցնում։
Հարցին, թե ինչպես է նախարարը պատկերացնում բարեկամություն հաստատել այն ազգի հետ, որը մեր երեխաներին է սպանել, Միրզոյանն ասաց, որ իհարկե, կան համազգային «կարմիր գծեր», որոնք պետք չէ անցնել, սակայն մենք առաջին ու վերջին ազգը չենք, որը հարևանների հետ ունի երկար հակամարտություն։ «Մենք տրամադրված ենք տարածաշրջանում կայուն երկար խաղաղություն հաստատելու»,- նշեց Միրզոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։