ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները շնորհավորել են Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ։
«Տարածաշրջանում խաղաղության երբեմնի երաշխավոր, Արցախի անվտանգության երաշխավոր բանակն այսօր ինքն ունի պաշտպանության կարիք։ Լիահույս եմ, որ բանակը, ի վերջո, դարձյալ կուղղի մեջքը և կդառնա մեր ժողովրդի անվտանգության լիարժեք երաշխավորը»,- իր ուղերձում գրել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ես հավատում եմ Հայոց պետության զարթոնքին, հայ ժողովրդի խոհեմությանը և անկասելի հաղթական երթին: Հավատում եմ, քանի որ ես և իմ բազմաթիվ մարտական ընկերները Շուշիի ու Արցախի այլ բնակավայրերի ազատագրմամբ ականջալուր ենք եղել Սարդարապատի խորհրդին և ուժ առել մեր քաջակորով նախնիների հերոսական սխրանքներից»,- իր ուղերձում գրել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: