Այսօր Հայոց բանակի վերստեղծման օրն է, սխալ է ասել, որ մեր բանակը 30 տարեկան է, մեր բանակն այնքան հին է, որքան հայ ժողովուրդը։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «5165» շարժման հիմնադիր անդամ Մենուա Սողոմոնյանը։
Օրվա խորհրդից բացի, նա անդրադարձավ նաև հայ- թուրքական հարաբերությունների կարգավորմանը։
Ըստ նրա՝ այս իշխանությունների լիդերների հետ խաղաղության պայմանագիր կնքել Թուրքիայի հետ, նշանակում է խաղաղություն մուրալ։