Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը հայտնել է Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր ոլորտներում ընդլայնելու երկրի վճռականությունը:
Ինչպես հաղորդում Է Tasnim լրատվական գործակալությունը, իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանին ուղղված ուղերձում Իրանի արտգործնախարարը շնորհավորել է նրան երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:
Իրանը Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկրներից մեկն էր, նշել է Ամիրաբդոլլահիանը՝ ընդգծելով Երևանի հետ փոխադարձ և տարածաշրջանային համագործակցությունը զարգացնելու Թեհրանի վճռականությունը:
2021 թվականի հոկտեմբերին Թեհրանում կայացած հանդիպումից հետո Իրանի և Հայաստանի արտգործնախարարները հրապարակել են ռազմավարական մակարդակով հարաբերությունների ընդլայնմանը տանող նոր ճանապարհային քարտեզի ծրագրերը։