Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստում այդ պահին նիստ վարող ադրբեջանցի պատգամավորները ձայնի իրավունք չեն տվել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ընդդիմադիր պատգամավորներ Արթուր Ղազինյանին ու Հայկ Մամիջանյանին:
Այս մասին լրագրողների և Մարզահամերգային համալիրում հավաքված քաղաքացիների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ հայտնելով, որ նրանց մեկ նիստ վարելու հնարվորություն է տրվել:
«Մեր երկրում ադրբեջանցին վարում է նիստ ու մեզ ձայն չի տալիս»,- ասաց նա՝ ընդգծելով, որ նշված իարվիճակը վիրավորական է:
Ղազինյանը նշեց, որ ձայնի իրավունք են պահանջել ադրբեջանցի պատվիրակներից մեկի թույլ տված արտահայտության համար:
Հիշեցնենք, որ Երևանում ընթանում են Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերը: Երևան ժամանած պատվիրակության կազմում նաև ադրբեջանցի պատգամավորներ կան: Բողոքի ակցիայով քաղաքացիներն իրենց վրդովմունքն են արտահայտում Եվրոպական պատվիրակությունների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Թուրքիայի հայատյաց քաղաքականության շարունակական դրսևորումներին չարձագանքելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում: