Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ մշտական կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ:
«Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը ողջ կազմով աշխատում է և մշտական կապի մեջ է գտնվում ՀՀ քաղաքացիների հետ»,- ասված է դեսպանության հաղորդագրությունում։
Դեսպանությունը նաև հրապարակել է հեռախոսահամարներ իրենց հետ կապի մեջ լինելու համար՝ +380442349005, +380671090506, +380689602524, +380685000782:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել Դոնբասում։
Ռուսական պետության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի ծրագրերը չեն ներառում Ուկրաինայի օկուպացիան, սակայն Մոսկվան կձգտի դրա ապառազմականացմանը։ Ավելի վաղ ՌԴ-ն ճանաչել էր Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը: