Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը («Ռոսավիացիա») խորհուրդ է տալիս հայրենիք վերադարձող ՌԴ քաղաքացիներին որպես տարանցիկ կետ օգտագործել նաև Հայաստանի օդային տարածքը։ Ընկերությունը խորհուրդ է տվել օգտագործել օտարերկրյա ավիաընկերությունների առևտրային չվերթներն այն երրորդ երկրներ մեկնելու համար, որոնք չեն սահմանափակել Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը։
Ընկերությունն այդ համատեքստում մատնանշել է Հայաստանի, Ղազախստանի, Կատարի, ԱՄԷ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի մասին։ Նշվել է, որ այդ երկրներից այնուհետև կարող են ռուսական կամ արտասահմանյան ավիաընկերությունների չվերթներով մեկնել Ռուսաստան:
Նախօրեին ՌԴ փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը հայտարարել էր, որ Ռուսաստանն աշխատում է ԵՄ երկրներից քաղաքացիների վերադարձի ուղղությամբ, որոնք փակել են ավիահաղորդակցությունը: «Ռոսավիացիա»-ն, ՌԴ ԱԳՆ-ը և «Ռոստուրիզմը» համատեղ հայտարարության մեջ հայտնել են, որ մտադիր են կազմակերպել ռուսաստանցիների դուրսբերումը Եվրոպայից:
Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի տվյալներով՝ արտասահմանում այժմ գտնվում է մոտ 150 հազար ռուս զբոսաշրջիկ, որոնք չեն կարողանում վերադառնալ Ռուսաստան՝ ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով։
Հիշեցնենք, որ Եվրամիությունը և մի շարք այլ երկրներ փակել են իրենց օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։