Աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիևը հեռացվել է Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնից։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն: Հաղորդվում է, որ Գերգիևին աշխատանքից հեռացնելու մասին որոշումն ընդունել է Մյունխենի քաղաքապետ Դիտեր Ռայթերը։
«Մյունխենը հրաժեշտ է տալիս Վալերի Գերգիևին», – ասված է քաղաքի ղեկավարի հայտարարության մեջ: Ռայթերն ասել է, որ ավելի վաղ դիրիժորից պահանջել է վերանայել իր վերաբերմունքն Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ, սակայն Գերգիևը, նրա խոսքով, այդպես էլ դա չի արել:
«Ես հույս ունեի, որ նա կվերանայի իր շատ դրական գնահատականը Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի նկատմամբ։ Նա դա չի արել։ Դրանից հետո մնում է միայն անհապաղ բաժանվել»,- հայտարարել է Մյունխենի քաղաքապետը։
Գերգիևը ՄՖԿ-ի գլխավոր դիրիժորի պաշտոնը զբաղեցրել է 2015 թվականից: Նրա հետ պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2025 թվականը։