Թուրքիան կշարունակի Ուկրաինայում հրադադարը մշտական դարձնելու և խաղաղ բանակցությունների հասնելու իր նախաձեռնությունները, հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն։
Կիրակի օրը Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդներ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Բանակցությունները տեւել են մոտ մեկ ժամ։
«Մենք ողջունում ենք Ուկրաինայում հայտարարված զինադադարը՝ խաղաղ բնակչության տարհանման համար: Մենք կշարունակենք մեր նախաձեռնությունները՝ մեր նախագահի ղեկավարությամբ՝ հրադադարը մշտական դարձնելու և խաղաղ բանակցություններին արդյունքներ բերելու համար»,- գրել է Քալընը Twitter-ում։