ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Այս մասին տեղեկացրել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
Հիշեցնենք, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումը կկայանա մարտի 11-13-ին։ Մասնացության հրավեր Միրզոյանը ստացել է Թուրքիայի իր գործընկերոջից։
Անցած տարի կայացած առաջին ֆորումին մասնակցել են Հայաստանի հարևաններ Իրանի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։