Անկարան ողջունում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին (ADF) մասնակցելու վերաբերյալ պաշտոնական Երևանի հայտարարությունը: Համաժողովը նախատեսված է մարտի 11-13-ը:
Ինչպես հայտնում է «Անադոլու»-ն, այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Թանջու Բիլգիչի հաղորդագրության մեջ:
«Նման փոխադարձ քայլերը նպաստում են երկրների միջև երկխոսության ընդլայնմանը և վստահության միջոցների համաձայնեցմանը՝ հարաբերությունների լիակատար կարգավորման ջանքերին համապատասխան»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը Twitter-ում հայտնել էր, որ Միրզոյանը կմասնակցի Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին: