Տնտեսական առումով ՌԴ-ի ռազմական գործողությունները Ուկրաինայում լրջագույն մարտահրավերների ու խնդիրների են հանգեցրել։ Լավագույն տնտեսագետները և տնտեսական վերլուծաբանները չէր կարող պատկերացնել, որ մեր ամենախոշոր տնտեսական գործընկեր Ռուսաստանը կարող է հայտնվել այսքան լուրջ սահմանափակումների մեջ։ Այս մասին կառավարության մարտի 10-ի նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Նրա խոսքով՝ ՌԴ-ի առաջ դրված սահմանափակումների հետևանքները մասամբ կարող ենք պատկերացնել։
«Տնտեսական ոչ մի չափանիշների մեջ չի մտնում այսօրվա ստեղծված իրավիճակը։ Եթե մենք փորձենք տնտեսական գնահատականներ տալ, ապա այսօր կտանք, վաղը դա կփոխվի»,- ասաց Խաչատուրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։