Մարտի 9-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական ու եվրասիական հարցերով գլխավոր փոխտեղակալ Դերեք Հոգընի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին շրջանի սահմանային միջադեպերը: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Հիշեցնենք, որ վերջին օրերին հակառակորդը պարբերաբար սադրանքների է դիմում ՀՀ և ԱՀ սահմանների ու բնակավայրերի ուղղությամբ։ Այսօր ԱՀ ՊՆ-ը հայտնել է, որ մարտի 9֊ին օրվա ընթացքում, այնուհետև ողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ, պարբերաբար խախտել է հրադադարը։ Հակառակորդի արձակած կրակոցից այսօր վիրավորվել է Խրամորթի բնակիչ Սուրեն Բաղդասարյանը։