Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Մենք քննարկել ենք Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, տարածաշրջանային անվտանգությունը և պատերազմի ազդեցությունը Հարավային Կովկասի վրա։ Այս զրույցը հաջորդել է նախորդ շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպմանը: ԵՄ-ն կշարունակի աջակցել կայուն, խաղաղ և բարգավաճող Հարավային Կովկասին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Միշելը։