Le Figaro-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը քննադատել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, ով ողջունել է Մոլդովային և Հարավարևելյան Եվրոպային գազի մատակարարումների ծավալներն ավելացնելու Ադրբեջանի պատրաստակամությունը:
«Ադրբեջանին դատապարտելու փոխարեն, որը վերջին մեկ շաբաթվա ընթացքում գնդակոծում է հայկական գյուղերը և Արցախն է ցրտի մեջ պահում, ԵՄ այդ գերագույն ներկայացուցիչն ուրախանում է ադրբեջանական գազի մատակարարումների ավելացմամբ։ Ի՛նչ խայտառակություն. ո՞րտեղ են եվրոպական հայտնի արժեքները»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։