Պատերազմի սկսվելուց ի վեր Ուկրաինան լքել է մոտ 3,5 մլն մարդ։ Այս մասին այսօր ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։ Դիվանագետն ընդգծել է, որ ուկրաինացիները պատրաստվում են տոտալ դիմադրություն ցույց տալ ռուսական զինված ուժերին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն է սկսել Ուկրաինայի «ապառազմականացման և ապազգայնացման» համար։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված հեռուստաուղերձում ասել է, որ հանգամանքները «պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ․ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին օգնության խնդրանքով»։
Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքի վրա հարձակվելու մեջ և ռազմական դրություն է մտցրել ամբողջ երկրում՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։