Մայրաքաղաքում այսօր ցերեկը և մարտի 22-ի ցերեկը, մարտի 25-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Մարտի 22-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն։
Մարտի 23-ին, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։
Մարզերում այսօր ցերեկը, մարտի 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, մարտի 23-ին, 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Մարտի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-7 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ ձյուն։