ՔՊ-ն դեմ քվեարկեց ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը քրեականացնելու մասին նախագծին։
Տեղեկացնենք, որ նախագիծը հեղինակել էին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, Արամ Վարդևանյանը և Աղվան Վարդանյանը։ Նախագծով առաջարկվում էր քրեականացնել ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված որևէ արտահայտություն:
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ ի պատասխան հայտարարեց, թե ցավալի է, որ իշխող խմբակցությունը դեմ քվեարկեց ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը քրեականացնելու մասին նախագծին:
Այսպիսով, ԱԺ-ն չընդունեց ընդդիմադիրների նախագիծը։