Միայն լոկալ արտադրությունների ավելացմամբ օբյելտիվորեն հնարավոր չի բոլոր խնդիրները լուծել։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե արդյո՞ք Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների համար չպետք է միջոցներ ձեռնարկվեն լոկալ արտադրության և պարենային անվտանգության հարցերի լուծման համար։
«Ինչքան էլ պարենային արտադրանքի կոնֆիգուրացիա փոխենք, այնուհանդերձ, առնվազն ԵԱՏՄ տարածքում ապրանքների շարժ պետք է տեղի ունենա։ Այդ խնդիրը ոչ միայն Հայաստանում է, այլև ԵԱՏՄ մյուս երկրներում։ ԵԱՏՄ հանձնաժողովը պետք է փոխադարձ բալանսների հաշվարկ իրականացնի և սահմանի այն քվոտավորված հոսքը, որն անհրաժեշտ կլինի ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգությունն ապահովելու համար։ Դա վերաբերում է հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքներին»,- նշեց փոխվարչապետը։
Գրիգորյանը նաև նշեց, որ լոկալիզացիայի հարցով գործողություններն ամբողջապես չեն կարող իրականացնել, քանի որ տարածաշրջանում տրանսպարոտային և լոգիստիկ հարցերով «պակասուրդ» կա։