Ցանկացած զիջում ռիսկեր է պարունակում։ Վարչապետ Փաշինյանը հենց այնպես խոսքեր է ասում՝ հայելային հետքաշում և այլն․․․ այդ ամենը սահմանանշում և սահմանազատում մեծ գործընթացի մեջ պետք է մտնի։ Այս մասին Armenia Today-ի հարցին ի պատասխան ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, որ խաղաղության դարաշրջանի մասին խոսքերը սին են, քանզի խաղաղությունը չի կարող լինել երաշխիք։ Դա անվտանգության հիմնարար արժեքն է, դա ինչ-որ գործողությունների արդյունք է։ Իսկ խաղաղության համար, Օհանյանի պնդմամբ, երաշխիքներն են ազգային և միջազգային երաշխիքները, որի արդյունքը մենք չենք տեսնում։
«Հայկական բանակը, ի տարբերություն նախկինի, միայնակ ի վիճակի չէ մեր անվտանգությունն ապահովել՝ մինչև որ չվերականգնվի»,- ասաց Օհանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։