Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները ժամանել են Ստամբուլի Դոլմաբախչե պալատ, որտեղ նախատեսված է կողմերի բանակցությունների հերթական փուլը։
Բանակցություններից առաջ կողմերին ուղերձով է դիմել Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում իրավիճակը մտահոգում է Թուրքիային, որը Ռուսաստանի և Ուկրաինայի հարևանն ու բարեկամն է։ Էրդողանը կոչ է արել հրադադար հաստատել։
Թուրքիայի նախագահը նաև հույս է հայտնել, որ բանակցությունները կնպաստեն Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպում անցկացնելուն, և Թուրքիան պատրաստ է նման հանդիպում կազմակերպելուն: