Փարաքարում համամասնական ընտրակարգով ընտրություններ են տեղի ունեցել։ Ընտրվել է յուրաքանչյուր շեմը հաղթահարած կուսակցություն, իրենց կուակցություններին համամասնորեն մանդատներ ունեցող անդամներ։ Այդ մասին Armenia Today-ի հարցին ի պատասխան ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Նրա խոսքով՝ ձևավորվել է ավագանի, որի հետագա գործունեությունը չի մտնում ԿԸՀ գործառույթների մեջ։
Հիշեցնենք, որ Փարաքարի «Դավիթ Մինասյան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների միասնական թեկնածու Դավիթ Մինասյանն օրեր առաջ ընտրվեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար: Նրա թեկնածությանը կողմ քվեարկեց ավագանու 11 անդամ։ Հայտարարվեց, որ առաջիկա 5 տարիներին նա կիսելու է համայնքի կառավարումը, ինչը նշանակում է, որ 2,5 տարի կառավարելու է Դավիթ Մինասյանը, հաջորդ 2,5 տարին՝ Լյուդվիգ Գյուլնազարյանը։ Վերջինս ՔՊ-ի թեկնածուն էր:
Հիշեցնենք նաև, որ շուրջ 2 շաբաթ տևած գործընթացներից հետո «Ապրելու երկիր» խմբակցության անդամները վայր դրեցին մանդատները։