Ադրբեջանի և Հայաստանի միջև պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն խաղաղ բանակցությունների համար։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, հայտնում է ԱՊԱ-ն։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը միշտ պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների մեկնարկին։ Դիվանագետը նաև հիշեցրել է, որ Ադրբեջանը խաղաղության բանակցություններ սկսելու առաջարկ է ներկայացրել Հայաստանին։
Պատասխանելով Ղարաբաղից Ուկրաինա ռուս խաղաղապահների տեղափոխման մասին ԱՊԱ-ի հարցին՝ դեսպանն ասել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ «Խաղաղապահները Ղարաբաղում են և չեն ուղարկվել Ուկրաինա»,- ընդգծել է դիվանագետը։
Նա նաև մեկնաբանել է Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի հայտարարությունը։ Դեսպանը նշել է, որ նման հայտարարություններն անընդունելի են։ Նա ասել է, որ ՌԴ կառավարությունը դատապարտել է պատգամավորի հայտարարությունն ու ներողություն խնդրել։
Հիշեցնենք, որ մարտի 28-ին ՌԴ Պետդումայի տնտեսական քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Միխայիլ Դելյագինը «60 րոպե» և «Ժամանակը ցույց կտա» թոք շոուներում, որոնք հեռարձակվել են համապատասխանաբար «Ռոսիա 1» և «Առաջին» դաշնային ալիքներով», Ադրբեջանը սպառնալիք է անվանել իր երկրի համար և կոչ արել ոչնչացնել նավթարդյունաբերությունը: