Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ ցանկանում է Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ հանդիպում կազմակերպել։ Այս մասին գրել է պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Ես ցանկանում եմ եռակողմ հանդիպում կազմակերպել, Անթալիայում դա հնարավոր չեղավ»,- Չավուշօղլուի հայտարարությունը մեջբերել է թյուրքագետը։
Վարուժան Գեղամյանը հավելել է՝ «Թուրքական օղակը Հայաստանի շուրջ շարունակում է սեղմվել»։
Նշենք, որ Չավուշօղլուն հայտնել է, որ «հնարավոր է, որ Հայաստանի արտգործնախարարն այցելի Անկարա, իսկ ինքը՝ Երևան»։
Հիշեցնենք, որ դեռևս 2020-ի դեկտեմբերին Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն։ Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատել էր այդ տեղեկությունը։ Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում արդեն կայացել են Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումներ։
Հայկական կողմը բանակցություններում ներկայացնում է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, թուրքականը՝ ԱՄՆ–ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին Վիեննայում: