Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 49-րդ նստաշրջանում հայկական պատվիրակությունը ձեռնպահ է քվեարկել միակողմանի պատժամիջոցների ընդունումը դադարեցնելու կոչով ընդունված բանաձևի վերաբերյալ, հայտնում է TACC-ը։
Բանաձևում ասվում է, որ ՄԻԽ-ը խստորեն դատապարտում է որոշ տերությունների կողմից պատժամիջոցների շարունակական միակողմանի կիրառումը որպես ճնշման միջոց, այդ թվում՝ քաղաքական և տնտեսական՝ թույլ չտալու երկրներին օգտվել ազատ և անկախ որոշումներ կայացնելու իրավունքից:
Խորհուրդը կոչ է անում բոլոր պետություններին դադարեցնել միակողմանի հարկադրանքի միջոցների ընդունումը, պահպանումը կամ կիրառումը, որոնք չեն համապատասխանում միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը, ներառյալ արտատարածքային ազդեցություն ունեցող միջոցները, որոնք խոչընդոտներ են ստեղծում առևտրային հարաբերությունների համար: Բանաձևում ասվում է, որ գործող միակողմանի պատժամիջոցները պետք է չեղարկվեն, քանի որ դրանք հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը։
Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 27 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Վենեսուելան, Հնդկաստանը, Չինաստանը և Կուբան։ Դեմ է քվեարկել 14 պետություն, այդ թվում՝ ԱՄՆ-ը, ԵՄ անդամ երկրները, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Կորեայի Հանրապետությունը և Ուկրաինան։ Վեց երկիր, մասնավորապես՝ Հայաստանը, Բրազիլիան և Մեքսիկան, ձեռնպահ են քվեարկել։