ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, որով կլուծվի խոշորացված համայնքների ՏԻՄ կառավարման խնդիրը:
Այն համայնքներում, որտեղ ինչ-որ պատճառով համայնքապետեր չեն ընտրվում, հնարավորություն է տրվում ՀՀ վարչապետին պաշտոնակատարներ նշանակել:
Նշենք, որ ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում էր «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։
Իշխանական պատգամավորներ Արփի Դավոյանը, Վլադիմիր Վարդանյանը և Վահագն Հովակիմյանը շրջանառության մեջ են դրել նախագիծ, որով առաջարկում են վաղաժամ դադարեցնել օրենքով միավորված համայնքի ավագանու լիազորությունները, եթե ավագանու առաջին նիստը չի գումարվում լիազորությունները ստանձնելուց քսան օրվա ընթացքում:
Ի դեպ, «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել նախագծի քվեարկությանը։