Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալընն Անկարայում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդի հետ։
Ըստ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության՝ կողմերը, մասնավորապես, քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր՝ կապված Սիրիայի, Իսրայելի, ինչպես նաև ռուս-ուկրաինական հակամարտության հետ։ Գնահատվել է էներգետիկ անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը։